Սերխիո Բուսկետսը որոշում է կայացրել

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը համաձայնել է ևս մեկ տարի մնալ ակումբում, հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն՝ իսպանացին պատրաստ է կատալոնացիների հետ կրճատված աշխատավարձով կարճաժամկետ պայմանագիր կնքել։

Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: