«Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն ասել է, որ իր անունը սխալ է գրված իր մարզաշապիկի վրա:
«Իմ անունը Կառլոս Էնրիկե Կասեմիրո է, այսինքն՝ գրված է «ի»-ով։ Նույնիսկ երբ ես առաջին անգամ սկսեցի խաղալ «Սան Պաուլոյում», նրանք ինձ սխալմամբ մարզաշապիկ տվեցին, որտեղ «ե»-ի միջոցով գրեցին անունը:
Ես հիանալի նորամուտ ունեցա, և քանի որ միշտ սնահավատ եմ եղել, ասացի՝ թողեք այնպես, ինչպես կա: Դրանից հետո անունն ինձ տրվեց, և ես ոչինչ չփոխեցի»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։