Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը համաձայնել է ևս մեկ տարի մնալ ակումբում, հայտնում է AS-ը:
Աղբյուրի համաձայն՝ իսպանացին պատրաստ է կատալոնացիների հետ կրճատված աշխատավարձով կարճաժամկետ պայմանագիր կնքել։
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: