Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղում «Նապոլին» հյուրընկալվելիս 3:0 հաշվով ջախջախեց «Սպեցիային»:
Դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով այժմ Ա Սերիայում ունի խփած 16 գոլ։
Եվրոպական թոփ-5 առաջնություններում նիգերիացին հավասարվեց «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին և զիջում է միայն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին (25 գոլ):