Հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է անգլիական ակումբի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունվարին 25-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 8 հանդիպում, դարձել 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Քվեարկության արդյունքներով նա շրջանցել է կիսապաշտպան Կազեմիրոյին, պաշտպան Վան-Բիսակային և կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին։