«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է անգլիական ակումբի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հունվարին 25-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 8 հանդիպում, դարձել 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Քվեարկության արդյունքներով նա շրջանցել է կիսապաշտպան Կազեմիրոյին, պաշտպան Վան-Բիսակային և կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին։