Մարկո Ասենսիոն՝ ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոյին 2023 թվականի ամռանը, հայտնում է Relevo-ն։

27-ամյա ֆուտբոլիստին կապում էին ՊՍԺ հնարավոր տեղափոխության հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն Մադրիդի «Ռեալը» դեռ նախընտրում էր ֆուտբոլիստին պահել թիմում:

Սակայն Ասենսիոյի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է հունիսին, իսկ «Ռեալը» դեռ չի քննարկել իսպանացու հետ համագործակցությունը երկարաձգելու հնարավորությունը։

Ասենսիոն կարող է նախապայմանագրային գործարքներ կնքել այլ ակումբների հետ, իսկ ՊՍԺ-ն, իսպանացուն պայմանագիր կառաջարկի, որով նա հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Փարիզում: