Էրիկ տեն Հագը փորձել է համոզել դարպասապահ Դին Հենդերսոնին վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագը փորձել է համոզել դարպասապահ Դին Հենդերսոնին վաղաժամ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Daily Mirror-ը։

Աղբյուրի համաձայն, մարզիչը անձամբ է զանգահարել դարպասապահին, սակայն նա որոշել է մրցաշրջանն ավարտել «Նոթինգհեմում»։

25-ամյա դարպասապահը ասաց, որ իր զարգացման համար ավելի լավ կլիներ շարունակել խաղալ Ֆորեստում, ուստի «Յունայթեդը» ստիպված եղավ վարձակալել Ջեկ Բաթլենդին «Քրիսթալ Փելասից»: