«Մանչեսթեր Յունայթեդը» կխզի պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ համագործակցությունը դադարեցնելու գործընթացը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն, «կարմիր սատանաների» ղեկավարությունը մտադիր է առանց փոխհատուցման խզել 37-ամյա խաղացողի հետ գործող պայմանագիրը։

Անգլիական ակումբի փաստաբանները պնդում են, որ Կրիշտիանուն խախտել է call Ano call  պայմանագրի պայմանները՝ հրապարակայնորեն քննադատելով թիմի ղեկավարությանը և գլխավոր մարզչին։

Այս առումով նա կկորցնի 18,3 մլն եվրո։