«Նապոլիի» ֆուտբոլիստը ձմռանը կարող է լքել ակումբը

«Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեն հայտնվել է եվրոպական մի քանի թոփ-ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին իր սոցցանցերում հայտնում է ինսայդեր Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի համաձայն, կորեացի խաղացողին իրենց շարքերն են պատրաստվում բերել Թուրինի «Յուվենտուսը», Լոնդոնի «Թոթենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Միաժամանակ «Նապոլին» չի ​​պատրաստվում հունվարին բաժանվել ֆուտբոլիստից։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։