«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ համագործակցությունը դադարեցնելու գործընթացը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն, «կարմիր սատանաների» ղեկավարությունը մտադիր է առանց փոխհատուցման խզել 37-ամյա խաղացողի հետ գործող պայմանագիրը։
Անգլիական ակումբի փաստաբանները պնդում են, որ Կրիշտիանուն խախտել է call Ano call պայմանագրի պայմանները՝ հրապարակայնորեն քննադատելով թիմի ղեկավարությանը և գլխավոր մարզչին։
Այս առումով նա կկորցնի 18,3 մլն եվրո։