Արգենտինայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին միայն մեկ պայմանով ամռանը կվերադառնա «Բարսելոնա», հայտնում է El Nacional-ը:
Աղբյուրի համաձայն, եթե Չավի Էրնանդեսը մնա ակումբում և չհեռանա կատալոնական ակումբից, ապա Լիոնել Մեսսին ամռանը կվերադառնա Իսպանիա:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: