Պաուլո Դիբալան կարող է լքել «Ռոման»

Իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է հեռանալ հռոմեական ակումբից, եթե թիմն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով չնվաճի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Կողմերի միջև կնքված պայմանագրում կետ կա, ըստ որի, եթե «Ռոման» չնվաճի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր, ապա ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից 20 միլիոնի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում Պաուլո Դիբալան «Ռոմայի» կազմում մասնակցել է 12 խաղի, խփել 7 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: