Պաշտոնական. Գարի Կեհիլը ավարտեց ֆուտբոլային կարիերան

Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ, 36-ամյա պաշտպան Գարի Կեհիլը հատարարել է կարիերան ավարտելու մասին:

«Ֆուտբոլը խաղ է, որն ինձ հաճույք և հաջողություն է պարգևել: Այն պահից, երբ որոշեցի խաղակոշիկներս կախել մեխին, ես վստահաբար կարող եմ ասել, որ ֆուտբոլին տվել եմ այն ամենն, ինչ ունեցել եմ:

Ես հասել եմ երազանքներիս՝ հաղթանակ Չեմպիոնների Լիգայում և Պրեմիեր Լիգայում: Մեծ պատիվ էր լինել հավաքականի ու «Չելսիի» ավագը: Այդ հիշողությունները միշտ ինձ հետ կլինեն:

Շատ ընկերներ եմ ձեռք բերել ֆուտբոլային աշխարհում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիցս, մարզիչներին ու այն հերոսներին, որոնք աշխատում են ետնաբեմում:

Հեշտ չէր կարիերան ավարտելու որոշումը կայացնելը: Ես 20 տարի ամեն օր մարզվել եմ, որ թիմը հաջողություններ գրանցվի, բայց երկար մտորումներից հետո հասկացա, որ եկել է ժամանակը»,- գրել է Կեհիլն Ինստագրամում: