42 տարեկանում մահկանացուն է կնքել ֆրանսիացի ֆուտբոլային մրցավար Յոան Ամելը։ Goal.com-ի հավաստմամբ՝ Ամելը մահացել է մարզման ժամանակ սրտի կաթված ստանալուց հետո:
Մրցավարի սպասարկած վերջին խաղը եղել է ՊՍԺ – «Օսեր» Ֆրանսիայի առաջնության մրցավեճը (5-0): Այդ հանդիպմանը նա եղել է VAR-ի մրցավար:
Յոան Աամելը Ֆրանսիայի Լիգա 1-ում նորամուտը նշել էր 2016/2017 մրցաշրջանում։ Այդ ժամանակից ի վեր նա սպասարկել էր Լիգա 1-ի 136 խաղ:
