«Թոթենհեմի» հարձակվող Սոն Հյուն Մինը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, փարիզյան ակումբը պատրաստ է 80 մլն եվրո ծախսել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վրա։
Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։
Ակումբի նախագահը նախատեսում է հանդիպել վինգերի հետ առաջիկա շաբաթ:
Սոնի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։