Դաիչի Կամադան՝ մի շարք գերակումբների դիտակետում

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Դայչի Կամադան կարող է տեղափոխվել Անգլիա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դորտմունդի «Բորուսիան» բանավոր պայմանավորվածություն ունի ազատ գործակալի կարգավիճակով ճապոնացուն ձեռք բերելու վերաբերյալ։

Այնուամենայնիվ«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում են պայքարել Բունդեսլիգայի աստղի համար, հայտնում է Goal-ը:

Աղբյուրը նշում է նաև «Լիվերպուլի» և «Բավարիայի» անունները որպես տրանսֆերային պայքարի մասնակիցներ: