«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մոտ օրերս կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
36-ամյա ֆուտբոլիստը կստորագրի մինչեւ 2024 թվականի հունիսը հաշվարկված պայմանագիրը։ Ժիրուի աշխատավարձը կկազմի տարեկան 3,5 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Ժիրուն «Միլանի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։