Հյուն Մին Սոնը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

«Թոթենհեմի» հարձակվող Սոն Հյուն Մինը  կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։

Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, փարիզյան ակումբը պատրաստ է 80 մլն եվրո ծախսել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վրա։

Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։

Ակումբի նախագահը նախատեսում է հանդիպել վինգերի հետ առաջիկա շաբաթ:

Սոնի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։