Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» կպայքարեն աշխարհի չեմպիոնի տրանսֆերի համար

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն հաջորդ ամառ կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Նա դիտարկվում է որպես Սերխիո Բուսկետսի հավանական փոխարինողի, հայտնում է Relevo-ն:

Բուսկետսը ցանկանում է հաջորդ տարի կարիերան շարունակել ՄԼՍ-ում, իսկ Կանտեն նոր պայմանագրի հարցում համաձայնության չի հասել անգլիական ակումբի հետ:

Ավելի վաղ ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություերով հետաքրքրվում էր Մադրիդի «Ռեալը»: