Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն հաջորդ ամառ կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
Նա դիտարկվում է որպես Սերխիո Բուսկետսի հավանական փոխարինողի, հայտնում է Relevo-ն:
Բուսկետսը ցանկանում է հաջորդ տարի կարիերան շարունակել ՄԼՍ-ում, իսկ Կանտեն նոր պայմանագրի հարցում համաձայնության չի հասել անգլիական ակումբի հետ:
Ավելի վաղ ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություերով հետաքրքրվում էր Մադրիդի «Ռեալը»: