«Արսենալը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Լուկաս Վասկեսի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» պատրաստ են պայմանագիր կնքել 30-ամյա իսպանացու հետ, որը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։
Կողմերի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա հունվարին:
Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։