Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի դարպասապահ Դավիդ դե Խեային, սակայն միայն այն դեպքում, եթե նա համաձայնի աշխատավարձի նվազեցման, գրում է The Athletic-ը:
Այժմ, կողմերի միջև բանակցային գործընթացը շարունակվում է: Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» 2011 թվականին:
Անգլիական ակումբի կազմում անցկացրած 503 խաղում դարպասապահը բաց է թողել 548 գնդակ և 172 խաղում անառիկ պահել դարպասը: