«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան հայտնել է, որ կարող էր այս ամառ հեռանալ անգլիական ակումբից։
«Ամռանը ես հնարավորություններ ունեի հեռանալու «Չելսիից»: Եղել են տարբեր առաջարկներ, բայց ակումբն ինձ վստահություն է տվել։ Ղեկավարությունը միշտ ցանկացել է, որ ես լինեմ թիմի մի մասը: Մենք ուշադիր քննարկել ենք ամեն ինչ, և ես շատ ուրախ եմ մնալու ու այս մեծ ակումբում խաղալու համար»,- Կեպայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղեկություններ կային, որ 27-ամյա դարպասապահը կարող է «Չելսիից» վարձավճարով տեղափոխվել «Նապոլի»։