Ալեքսանդր Լյակազետը ձայնալարի վիրահատության կենթարկվի

«Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը հաջորդ շաբաթվա սկզբին ձայնալարի վիրահատության կենթարկվի, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա ֆուտբոլիստը մի քանի ամիս է՝ չի կարողանում խոսել, քանի որ տառապում է ձայնալարերի պոլիպից։ Միջազգային դադարի ժամանակ ֆրանսիացին վիրահատության կենթարկվի ձայնալարերի փոքր գոյացությունը հեռացնելու համար:

Նշվում է, որ Լյակազետը որոշել է սպասել սեպտեմբերյան դադարին, որպեսզի բաց չթողնի «Լիոնի» հանդիպումները։ Հաջորդ շաբաթվա կեսերին նա վիրահատության կենթարկվի, որից հետո մի քանի օր պետք է ապաքինվի։