Հայաստանի Պրեմիեր Լիգա. Գոլազուրկ ոչ-ոքի՝ «Ալաշկերտ» – «Վան» խաղում

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում Երևանի «Նաիրի» մարզադաշտում միմյանց հետ հանդիպեցին «Ալաշկերտը» և «Վանը»: Թիմերը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին:

Հայաստանի Պրեմիեր Լիգա

«Ալաշկերտ» – «Վան» 0:0 (0:0)

8 տուրից հետո «Ալաշկերտը» 18 միավոր ունի և շարունակում է մնալ Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջատարը: «Վանը» 12 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: