Կեպա Արիսաբալագան հայտարարել է, որ այս ամռանը կարող էր հեռանալ «Չելսիից»

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան հայտնել է, որ կարող էր այս ամառ հեռանալ անգլիական ակումբից։

«Ամռանը ես հնարավորություններ ունեի հեռանալու «Չելսիից»: Եղել են տարբեր առաջարկներ, բայց ակումբն ինձ վստահություն է տվել։ Ղեկավարությունը միշտ ցանկացել է, որ ես լինեմ թիմի մի մասը: Մենք ուշադիր քննարկել ենք ամեն ինչ, և ես շատ ուրախ եմ մնալու ու այս մեծ ակումբում խաղալու համար»,- Կեպայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղեկություններ կային, որ 27-ամյա դարպասապահը կարող է «Չելսիից» վարձավճարով տեղափոխվել «Նապոլի»։