«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան կիսվել է իր մտքերով սեպտեմբերի 13-ին կայանալիք «Բավարիայի» հետ Չեմպիոնների Լիգայի առաջիկա հանդիպման վերաբերյալ:
«Բավարիա» – «Բարսելոնա» հանդիպումը հավասար է լինելու: Մենք պետք է ցույց տանք մեր ինքնությունը և հիմնվենք մեր սեփական խաղային գաղափարների վրա. տեսնենք, թե դա ուր կտանի:
Ոչ ոք չի սիրում պարտվել, ինչպես մենք պարտվեցինք «Բավարիային» մեր նախորդ հանդիպումներում։ Մենք դա նկատի կունենանք, երբ պատրաստվենք առաջիկա խաղին»,- ասել է «Բարսելոնայի» 21-ամյա պաշտպանը RAC1-ին: