Էրիկ Գարսիա. «Բավարիայի» և «Բարսելոնայի» խաղը հավասար կլինի»

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան կիսվել է իր մտքերով սեպտեմբերի 13-ին կայանալիք «Բավարիայի» հետ Չեմպիոնների Լիգայի առաջիկա հանդիպման վերաբերյալ:

«Բավարիա» – «Բարսելոնա» հանդիպումը հավասար է լինելու: Մենք պետք է ցույց տանք մեր ինքնությունը և հիմնվենք մեր սեփական խաղային գաղափարների վրա. տեսնենք, թե դա ուր կտանի:

Ոչ ոք չի սիրում պարտվել, ինչպես մենք պարտվեցինք «Բավարիային» մեր նախորդ հանդիպումներում։ Մենք դա նկատի կունենանք, երբ պատրաստվենք առաջիկա խաղին»,- ասել է «Բարսելոնայի» 21-ամյա պաշտպանը RAC1-ին: