«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին ակումբի հետ համաձայնեցրել է պայմանագրի երկարաձգումը։
Օգոստոսին իտալական ԶԼՄ-ները հայտնել էին «ռոսոներիների» ղեկավարության և 22-ամյա ֆուտբոլիստի միջև բանակցությունների մասին:
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով՝ պայմանագիրն ամբողջությամբ համաձայնեցված է. Տոնալին պատրաստվում է ստորագրել հինգ տարվա համաձայնագիր, ըստ որի՝ նա տարեկան կվաստակի 2,8 միլիոն եվրո։ Գործարքը շուտով կձևակերպվի։