Պաշտոնական. Դավիթ Խուրցիձեն՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

«Ուրարտուն» հայտարարել է, որ նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել 29-ամյա կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեի հետ։

Խուրցիձեն հանդես է եկել ինչպես ռուսական «Արմավիր», Պերմի «Ամկար», Մոսկվայի «Արարատ», վրացական «Տորպեդո», այնպես էլ հայկական ակումբներում՝ մասնավորապես՝ «Ուլիսում», «Արարատում» և «Ալաշկերտում»։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը VBet Հայաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 101 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։

Հավելենք, որ Դավիթ Խուրցիձեն երևանյան ակումբի կազմում հանդես կգա 27 համարի խաղաշապիկով։