Հայտնի է, թե երբ Մաուրո Իկարդին պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին դեռ կարող է հեռանալ ՊՍԺ – ից։

Ինչպես տեղեկացնում է Fanatik թերթը, «Գալաթասարայը» համաձայնության է եկել 29-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով ձեռք բերելու հարցում:

Արգենտինացու տեղափոխությունը թուրքական ակումբ պետք է ձևակերպվի առաջիկա չորեքշաբթի օրը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ ՊՍԺ-ն կվճարի Իկարդիի աշխատավարձի հիմնական մասը:

Թուրքիայում տրանսֆերային պատուհանը կփակվի սեպտեմբերի 8-ին։

Այս մրցաշրջանում Իկարդին ոչ մի հանդիպում չի անցկացրել փարիզցիների կազմում։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։