Պաշտոնական. Ռոս Բարկլին՝ «Նիսսի» ֆուտբոլիստ

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ռոս Բարկլին պաշտոնապես տեղափոխվեց «Նիսս»:

Ֆրանսիական ակումբը 28-ամյա անգլիացուն ներկայացրել է «Մոնակոյի» դեմ ազգային առաջնության 6-րդ տուրի խաղից առաջ։

Ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը չի նշվում, նա հանդես կգա 11-րդ համարի ներքո։