«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին դեռ կարող է հեռանալ ՊՍԺ – ից։
Ինչպես տեղեկացնում է Fanatik թերթը, «Գալաթասարայը» համաձայնության է եկել 29-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով ձեռք բերելու հարցում:
Արգենտինացու տեղափոխությունը թուրքական ակումբ պետք է ձևակերպվի առաջիկա չորեքշաբթի օրը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ ՊՍԺ-ն կվճարի Իկարդիի աշխատավարձի հիմնական մասը:
Թուրքիայում տրանսֆերային պատուհանը կփակվի սեպտեմբերի 8-ին։
Այս մրցաշրջանում Իկարդին ոչ մի հանդիպում չի անցկացրել փարիզցիների կազմում։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։