Վահան Բիչախչյանն հրավիրվել է ազգային հավաքական

Լեհական «Պոգոնի» 23-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանն հրավիրվել է Հայաստանի հավաքական:

Նա կմասնակցի Ազգերի Լիգայի խմբային փուլի վերջին 2 տուրերի հանդիպումներին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբում սեպտեմբերի 24-ին Երևանում կմրցի Ուկրաինայի հավաքականի հետ, իսկ ամսի 27-ին Դուբլինում կխաղա Իռլանդիայի հետ: Մեր հավաքականը վաստակած 3 միավորով խմբում վերջին՝ 4-րդ տեղում է:

Բիչախչյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: