«Մարսելը» հայտարարել է «Արսենալի» պաշտպան Նունու Տավարեշի տեղափոխության մասին:
Պորտուգալացին ֆրանսիական ակումբ է տեղափոխվել վարձավճարով՝ մեկ տարի ժամկետով։
ԶԼՄ-ները հայտնում են, որ «Մարսելը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու օպցիա չի ունենա:
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։