Պաշտոնական. «Մարսելը» վարձակալել է «Արսենալի» ֆուտբոլիստին

«Մարսելը» հայտարարել է «Արսենալի» պաշտպան Նունու Տավարեշի տեղափոխության մասին:

Պորտուգալացին ֆրանսիական ակումբ է տեղափոխվել վարձավճարով՝ մեկ տարի ժամկետով։

ԶԼՄ-ները հայտնում են, որ «Մարսելը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու օպցիա չի ունենա:

Նախորդ մրցաշրջանում պաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։