Պաշտոնական. Արազ Օզբիլիսը վերադարձավ «Փյունիկ»

«Փյունիկի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմ է վերադարձել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:

Արազը 2019 թվականից հանդիսանում է երևանյան ակումբի ֆուտբոլիստ, սակայն տևական ժամանակ բացակայել է ընտանեկան պատճառներով:

Նշվում է, որ 32-ամյա կիսապաշտպանն արդեն մարզվում է «Փյունիկի» ընդհանուր խմբի հետ: