Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիան Twitter-ում հայտարարել է 2030 թվականին աշխարհի առաջնությունն ընդունելու մտադրության մասին։
Հաղորդվում է, որ դա կլինի Արգենտինայի, Պարագվայի և Չիլիի հետ 2030 թվականի աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալումը։ Այս դիմումը պաշտոնապես կներկայացվի օգոստոսի 2-ին։
Նշենք, որ 2030 թվականին կլրանա Ուրուգվայում կայացած աշխարհի առաջին առաջնության 100 տարին։