Լուիս Սուարեսը մեկնաբանել է «Նասիոնալ» վերադարձը, որտեղ նա սկսել է իր կարիերան

«Բարսելոնայի», «Լիվերպուլի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է իր տեղափոխությունը ուրուգվայական «Նասիոնալ», որտեղ նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։

«Այո՛, սա արդեն պաշտոնապես է: Հպարտ եմ, որ կրկին կրում եմ «Նասիոնալի» մարզաշապիկը: Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար: Կհանդիպենք շուտով»,- գրել է հարձակվողը սոցցանցերի իր էջերում։

35-ամյա ուրուգվայցին Մոնտեվիդեոն ներկայացնող ակումբում հանդես է եկել 2005/06 մրցաշրջանում։