4 երկիր համատեղ թեկնածություն է առաջադրել ԱԱ-2030-ն ընդունելու համար

Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիան Twitter-ում հայտարարել է 2030 թվականին աշխարհի առաջնությունն ընդունելու մտադրության մասին։

Հաղորդվում է, որ դա կլինի Արգենտինայի, Պարագվայի և Չիլիի հետ 2030 թվականի աշխարհի առաջնության համատեղ հյուրընկալումը։ Այս դիմումը պաշտոնապես կներկայացվի օգոստոսի 2-ին։

Նշենք, որ 2030 թվականին կլրանա Ուրուգվայում կայացած աշխարհի առաջին առաջնության 100 տարին։