Պոլ Պոգբան ռիսկի է դիմում վնասվածքի պատճառով բաց թողնել ԱԱ-2022-ը

«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է բաց թողնել 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը մենիսկի խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Ավելի վաղ Պոգբան վնասվածք էր ստացել ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Ռենտգենը կիսապաշտպանի մոտ հայտնաբերել էր կողային մենիսկի վնասվածք: Առաջիկայում նա կխորհրդակցի մասնագիտացված բժշկի հետ։

Ֆրանսիացու վնասվածքի համար երկու լուծում կա. տարբերակներից մեկը մենիսկի մի մասը հեռացնելն է, որի արդյունքում Պոգբան բաց կթողնի 40-60 օր: Այնուամենայնիվ, այն ընդհանուր առմամբ համարվում է հարմար ավելի երիտասարդ ֆուտբոլիստների համար, քանի որ դա կարող է ազդել ծնկի շարժունակության վրա:

Երկրորդ տարբերակը վնասված հատվածը կարելն է, բայց դա կարող է 29-ամյա ֆուտբոլիստին շարքից դուրս թողնել 4-5 ամսով, ինչի պատճառով նա ստիպված կլինի բաց թողնել ԱԱ-2022-ը: