Մոսկվայի «Սպարտակի» նախկին մարզական տնօրեն Լուկա Կատանին վերադառնում է ՊՍԺ, տեղեկացնում է L’Équipe-ը:
Փարիզյան ակումբում նա կզբաղեցնի ակադեմիայի մարզական տնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Կատանին «Սպարտակից» հեռանալու մասին հայտարարել էր հուլիսի 13-ին։ Ֆունկցիոները մոսկովյան ակումբում աշխատում էր 2021 թվականի դեկտեմբերից։
Մինչ «Սպարտակը» Կատանին աշխատել է ՊՍԺ-ի սկաուտական ծառայությունում։