«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: Իտալական ակումբը հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Այս մասին հայտնում է Football Espana-ն։
Ըստ աղբյուրի՝ Դեպայը կարող է ավելի քիչ խաղաժամանակ ստանալ «Բարսելոնայի» կողմից Ռոբերտ Լևանդովսկու և Ռաֆինյայի հետ պայմանագիր կնքելուց հետո։ Կատալոնական ակումբում դեմ չեն Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստին առնվազն 20 միլիոն եվրոյով վաճառելուն։
Դեպայը միացել է «Բարսելոնային» 2021 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այդ ժամանակից ի վեր Մեմֆիսը 37 խաղում խփել է 13 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։