ՊՍԺ-ն ակադեմիայի նոր մարզական տնօրեն կունենա

Մոսկվայի «Սպարտակի» նախկին մարզական տնօրեն Լուկա Կատանին վերադառնում է ՊՍԺ, տեղեկացնում է L’Équipe-ը:

Փարիզյան ակումբում նա կզբաղեցնի ակադեմիայի մարզական տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Կատանին «Սպարտակից» հեռանալու մասին հայտարարել էր հուլիսի 13-ին։ Ֆունկցիոները մոսկովյան ակումբում աշխատում էր 2021 թվականի դեկտեմբերից։

Մինչ «Սպարտակը» Կատանին աշխատել է ՊՍԺ-ի սկաուտական ​​ծառայությունում։