Դրիս Մերտենսը կարող է վերադառնալ «Նապոլի»

«Նապոլիի» նախկին հարձակվող Դրիս Մերտենսը կարող է նոր պայմանագիր կնքել նեապոլիտանցիների հետ, եթե չկարողանա նոր ակումբ գտնել Իտալիայի սահմաններից դուրս, հայտնում է Tuttosport-ը:

Բելգիացին այժմ ազատ գործակալ է և սպասվում էր, որ նա շուտով պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ:

Ըստ աղբյուրի՝ Մերտենսը ցանկանում է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ, և եթե Իտալիայից դուրս որևէ ակումբ հարձակվողին նման պայմաններ չառաջարկի, նա կարող է նոր համաձայնագիր կնքել «Նապոլիի» հետ՝ տարեկան 2,4 միլիոն եվրո աշխատավարձով:

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվել էր 2021/2022 մրցաշրջանի վերջում։