Քշիշտոֆ Պյոնտեկը կարող է տեղափոխվել գերմանական գրանդ ակումբ

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկով։

Լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում հայտնում է, որ դորտմունդցիները հարցում են կատարել 27-ամյա լեհի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։

Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը Պյոնտեկը վարձավճարով անցկացրեց «Ֆիորենտինայում»:

Ակումբի կազմում անցկացրած 18 խաղում հարձակվողը դարձել է 6 գոլի հեղինակ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։