Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկով։
Լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում հայտնում է, որ դորտմունդցիները հարցում են կատարել 27-ամյա լեհի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը Պյոնտեկը վարձավճարով անցկացրեց «Ֆիորենտինայում»:
Ակումբի կազմում անցկացրած 18 խաղում հարձակվողը դարձել է 6 գոլի հեղինակ։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։