«Միլանը» մոտ է «Բրյուգեի» կիսապաշտպան Շառլ Դե Կետելարեին ձեռք բերելուն:
Իտալական ակումբն արդեն սկզբունքային համաձայնության է եկել 21-ամյա բելգիացու տրանսֆերի հարցում, հայտնում է Sky Sport Italia-ն։
Մնում է, որ թիմերը համաձայնեցնեն պայմանագրի կետերը և բոնուսների վճարման պայմանները։
Միլանյան ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի ավելի քան 30 միլիոն եվրո։
2021/22 մրցաշրջանում Դե Կետելարեն «Բրյուգեի» կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։