Կառլո Անչելոտտին խոսել է «Բարսելոնայից» կրած պարտության մասին

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, «Բարսելոնան» ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում հաղթեց Մադրիդի «Ռեալին»։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին վերլուծել է պարտությունը։

«Մենք լավ էինք պաշտպանվում, բայց մեզ փոքր-ինչ չբավականացրեց որակը, կորցրեցինք խաղի նկատմամբ վերահսկողությունը»։

Մասնագետը խոսել է, նաև Բենզեմայի բացականության մասին՝ նա, մասնավորապես ասել է. «Կարիմը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և երբ բացակայում է՝ թիմին ինչ-որ բան չի հերիքում»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում Marca-ն։